Ավտովթար Գեղարքունիքի մարզում. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 4, 24News 

․

Այսօր` հուլիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Ժամը 12:00-ի սահմաններում, Երևան-Իջևան ավտոճանապարհի 59.4 կմ հատվածում, բախվել են Երևանի բնակիչներ, 32-ամյա Դավիթ Դավթյանի վարած Opel Astra մակնիշի և 40-ամյա Աշոտ Անանյանի վարած Mitcubishi Pajero մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Opel-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 38-ամյա Լ.Խ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սևանի բժշկական կենտրոն:

Կայքի տեղեկություններով, Օպելի վարորդ Դ. Դավթյանն ու հիվանդանոց տեղափոխված վիրավորը աշխատում են «Տարոն» ՍՊԸ-ում` որպես հրուշակագործ, իսկ Mitcubishi Pajero-ի վարորդ Ա. Անանյանն աշխատում է «ԳԱՎ Մոթորս» ՍՊԸ-ում` որպես տնօրեն:

--0--ԱՀ