Կորոնավիրուսից մահացած 7 պացիենտներն ունեցել են քրոնիկ հիվանդություններ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 5, 24News 

կորոնավիրուս

ՀՀ առողջապահության նախարարությունը մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում է, որ պացիենտները եղել են 67 (կին), 70 (տղամարդ), 77 (տղամարդ), 81 (տղամարդ), 86 (տղամարդ), 66 (կին) և 79 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 158 է:

Հուլիսի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 28606 դեպք, որոնցից 16140-ն` առողջացած, 484-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11824 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 122682 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 706 նոր դեպք և 205 առողջացած։

 --0—ՄՀ