Արարատի մարզում այրվել է արագիլների բույնը, արագիլի 5 ձագ փրկվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 5, 24News  

Արագիլ

Օրերս Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժին ահազանգ էր ստացվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։

«ՀՀ Արարատի մարզի Հայանիստ համայնքի բնակչուհի Հ․Զաքարյանը տեղեկացրել էր, որ իր տան մոտ գտնվող հենասյունը հրդեհվել է, այրվել էր նաև հենասյան վրա գտնվող արագիլների բույնը։

Տեսչական մարմնի աշխատակիցներն ամիջապես մեկնել էին դեպքի վայր և հայտնաբերել անօգնական վիճակում հայտնված արագիլի 5 ձագ։

Թռչունների անվտանգությունն ապահովելու նպատակով Տեսչական մարմնի աշխատակիցները նրանց տեղափոխել են մասնագիտացված վերականգնողական կառույց՝ «Զօօ Ֆաունա Արտ» ՍՊԸ»:  --0—ՄՀ