ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 5, 24News
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 6736 նոր դեպք է գրանցվել։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով օպերատիվ շտաբը։
2005 պացիենտի մոտ կորոնավիրուսային հիվանդության կլինիկական ախտանիշներ չկան։ Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 134 մարդ, ավելի քան 3800-ը՝ ապաքինվել։
Ռուսաստանում համավարակի բռնկման ամբողջ ընթացքում գրանցվել է վարակման 681 հազար 251 դեպք, որից 10 հազար 161-ը մահացել է, 450 հազար 750-ը՝ ապաքինվել։
Համաձայն առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ աշխարհում վարակակիր է 10 միլիոն 900 մարդ, որից ավելի քան 523 հազարը մահացել է։
--0—ՄՀ