Աշխարհում կորոնավիրուս է հաստատվել 11 միլիոն 448 հազար 554 մարդու մոտ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 5, 24News 

կորոնավիրուս

Աշխարհում կորոնավիրուսի վարակակիների թիվը հուլիսի 5-ի դրությամբ հատել է 11 միլիոնի սահմանը․ գրանցավ դեպքերի ընդհանուր թիվը 11 միլիոն 448 հազար 554 է։ Մահվան դեպքերը 534 հազար 861 են, ապաքինվել է 6 միլիոն 480 հազար 776 մարդ։ Այս մասին տեղեկացնում է worldometers.info-ն։ 

Վարակակիրների թվով առաջին տեղում շարունակում է մնալ ԱՄՆ-ն, որտեղ կա, ընդհանուր առմամբ 2 միլիոն 947 հազար 496 վարակակիր, մահացել է 132 հազար 374 մարդ, ապաքինվել է 1 միլիոն 260 հազար 695 մարդ։ Երկրորդ տեղում Բրազիլիան է, որտեղ վարակակիրների թիվը 1 միլիոն 578 հազար 376 է, մահացել է 64 հազար 365 հոգի, ապաքինվել՝ 978 հազար 615 հոգի։ Բրազիլիային հաջորդում են Հնդկաստանը, Ռուսաստանը, Պերուն։

     --0—ՄՀ