Հնդկաստանը վարակվածների թվով առաջ անցավ ՌԴ-ից. աշխարհում վարակակիրների թիվը 11,5 միլիոն է

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 6, 24News

հնդկաստան

Հուլիսի 5-ի՝ ժամը 09:30-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 11,563,004 է, որից 536,843-ը մահացել է, 6,537,765-ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 4,429,844 է, որից 58,552 մարդ կամ 1 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

Վարակվածների ու մահերի թվով աշխարհում առաջինն է շարունակում մնալ ԱՄՆ-ն: Երկրում կա 2,982,928 վարակման դեպք, որից 132,569-ը մահացել է, 1,289,564-ը՝ ապաքինվել, ակտիվ վարակակիր է 1,560,795 մարդ:

Աշխարհի երկրների ցանկում հնգյակում փոփոխություն է տեղի ունեցել: Երկրորդում շարունակում է մնալ Բրազիլիան. երկրում կա 1,604,585 վարակակիր: Երրորդում տևական ժամանակ Ռուսաստանի Դաշնությունն էր, սակայն այս պահին ցանկում չորրորդն է. երկրում կա 681,251 վարակակիր: Երրորդում հայտնվել է Հնդկաստանը, վարակվածների ընդհանուր թիվը 697,836 է:

Բրազիլիայում զոհերի թիվը 64,900 է, Հնդկաստանում՝ 19,700, ՌԴ-ում՝ 10,161:

Կորոնավիրուսի վիճակագրական տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:

--00—ԼՄ