Ընդունելության քննությունների ամենածանրաբեռնված օրն է. նախարարը Կապանում է

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 6, 24News

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Կապանում է: Քաղաքի երկու դպրոցներում ընդունելության քննություններ են:

ԿԳՄՍ նախարարը ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշել է, որ հուլիսի 6-ը ընդունելության քննությունների ամենածանրաբեռնված օրն է, և միաժամանակ նկատել, որ ամեն ինչ տեղում լավ է կազմակերպված. դիմորդները պահպանում են սոցիալական հեռավորություն:

Նախարարը շրջել է քննասենյակներում, զրուցել քննության կազմակերպիչների և դիմորդների հետ, հաջողություն մաղթել նրանց:

Նշենք, որ ախարար Արայիկ Հարությունյանին ուղեկցել է Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը:

--00—ԼՄ