Հայաստանում կորոնավիրուսի 330 նոր դեպք է հաստատվել․ ապաքինվել է 162 մարդ

 ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24News 

կորոնավիրուս

Հայաստանում հուլիսի 6-ի դրությամբ կորոնավիրուսի  330 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը   28 հազար 936 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 162 մարդ, շարունակում է բուժվել 11 հազար 984-ը:

Երկրում հիվանդության բռնկումից ի վեր ընդհանուր առմամբ ապաքինվել է 16 հազար 302 մարդ։

Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 7 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 491 է ։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 159-ի։

Ընդհանուր առմամբ թեստավորվել է 123 հազար  815 քաղաքացի:  --0—ՄՀ