239 գիտնական ԱՀԿ-ին կոչ է անում ընդունել՝ COVID-19-ը տարածվում է օդակաթիլային եղանակով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24News 

ԱՀԿ

ԱՀԿ-ին ուղղված բաց նամակում, որը ստորագրել է 32 երկրից 239 գիտնական կոչ է արվում կորոնավիրուսի դեմ պայքարի առաջարկները վերանայել։ Այս մասին REGNUM-ի հաղորդմամբ՝ գրել է The New York Times-ը։

Գիտնականների կարծիքով՝ փակ տարածքներում մնացած ամենափոքր մասնիկների միջոցով կորոնավիրուսը կարող է տարածվել: Այդ պատճառով, որպեսզի նվազեցվի վիրուսի տարածումը՝ նրանք կոչ են անում փոխել առաջարկները։
 
ԱՀԿ-ի ուղեցույցում ասվում է, որ վիրուսը հիմնականում փոխանցվում է շնչառական ուղիների և շփման միջոցով:

 --0—ՄՀ