Ոստիկանապետ Վահե Ղազարյանը ոստիկանության շտաբի պետ է նշանակել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 6, 24News

ոստիկանություն

ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրամանի համաձայն՝ Արմեն Մկրտչյանը նշանակվել է ոստիկանության շտաբի պետ: Այս մասին ԶԼՄ-ներին հայտնել է ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:

Հուլիսի 5-ին ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանն ազատվել է պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն։

--00—ԼՄ