Նախագահը Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է նշանակել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 6, 24News

հրամանագիր

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը նոր դատավոր ունի:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի հուլիսի 2-ի ԲԴԽ-41-Ո-95 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Սարգիս ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻՆ նշանակել Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

--00—ԼՄ