ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24News
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 6611 նոր դեպք է հաստատվել, մահացել է 135 մարդ, ապաքինվելէ՝ 3579-ը։ Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ հայտնել է օպերատիվ շտաբը։
Երկրում հիվանդության բռնկումից ի վեր հաստատվել է 687 հազար 862 դեպք, որից 454 հազար 329-ը ապաքինվել է, 10 հազար 296-ը՝ մահացել։
ԱՀԿ տվյալների համաձայն՝ աշխարհում կորոնավիրուսով վարակավծների թիվն անցել է 11 միլիոնը, ավելի քան 528 հազարը մահացել է։
--0—ՄՀ