Ցավով տեղեկացա, որ Նուրհան Յոսուփովիչը մահացել է. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24News

հասարակական

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան իր էջում գրառում է արել և հրապարակել լուսանկար:

«Մարտի 6-ին այցելեցինք 105-ամյա Նուրհան Յոսուփովիչին և անձամբ նրան հանձնեցի ՀՀ քաղաքացու անձնագիր։

ՀՀ քաղաքացիություն ունենալը պարոն Նուրհանի երազանքն էր։ Այսօր ցավով տեղեկացա, որ նա մահացել է։ Ցավակցում եմ հարազատներին, մաղթում տոկունություն։ Աստված լուսավորի պարոն Նուրհանի հոգին»,-գրել է վարչապետը:

--0--ԿԿ