Մխիթարյանը կիսվել է «Նապոլի»-ի հետ խաղի տպավորություններով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24News  

Մխիթարյան

Հենրիխ Մխիթարյանը «Նապոլի»-ի  հետ խաղում կրած պարտությունից  հետո  կիսվել է տպավորություններով.

«Կարծում եմ՝ ավելի լավ խաղացինք, քան նախորդ հանդիպումներում։ Մենք արժանի չէինք պարտության։ Հաշվիվը հավասարեցնելուց հետո շանս ունեինք, բայց կենտրոնացած չէինք, երբ գոլ խփեց Ինսինյեն։ Մենք առավելագույն ջանք կգործադրենք, որպեսզի մրցաշրջանն ավարտենք լավագույն ձևով։

Կարծում եմ՝ մեր խնդիրն ավելի շատ մեր գլխում է։ Պետք է լինենք հանգիստ և չխելագարվենք՝ մտածելով, թե ամեն ինչ կորցրել ենք։  Ամեն ինչ լավ կլինի, քանի որ ունենք լավ կազմ»,- ասել է Մխիթարյանը։

  --0—ՄՀ