«Մեգամոլ Արմենիայում» և «Դալմա մոլում» տարհանում է. ռումբերի մասին ահազանգերը ճշտվում են

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 6, 24News

հասարակական

Վերջին 1 ժամվա ընթացքում երկու տարբեր ահազանգեր են ստացվել, թե «Մեգամոլ Արմենիա», իսկ ավելի ուշ նաև «Դալմա մոլ» առևտրի կենտրոններում ռումբեր են տեղադրված և շուտով կպայթեն:

ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը քիչ առաջ հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ ժամը 13։30-ին տեղեկություն է ստացվել, ըստ որի՝ Երևանի «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնի 1-ին և 2-րդ հարկերում տեղադրված ռումբերը պայթելու են ժամը 13։50-ին։ Առևտրի կենտրոնի աշխատակիցներն ու այցելուները տարհանվել են:

«Դալմա մոլում» ևս ժամանել են ոստիկաններ ու փրկարարներ. առևտրի կենտրոնի աշխատակիցներն ու այցելուները տարհանվել են:

Հանգամանքները պարզվում են:

Իրադարձություններին ուղիղ եթերում կարող եք հետևել այստեղ:

--00—ԼՄ