Իրանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 160 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24News 

կորոնավիրուս

Իրանում հուլիսի 6-ի դրությամբ կորոնավիրուսով վարակման դեպքերն ավելացել եբ 2613-ով, հասնելով՝  243 հազար 51-ի։  Այս մասին հայտնում է Իրանում Հայաստանի դեսպանությունը։

Մահացածների թիվն ավելացել է 160-ով, կազմելով՝  11 հազար 730։ Ապաքինվածների թիվն ավելացել է 2753-ով, հասնելով՝  204  հազար 83-ի։  

 

  --0—ՄՀ