Հանրապետության մի շարք ճանապարհներին կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24News 

ճանապարհ

ՀՀ մի շարք ավտոճանապարհներին մեկնարկել են պետական բյուջեի միջոցներով իրականացվող հիմնանորոգման աշխատանքները։ Մասնավորապես‚ շինարարական աշխատանքներ են իրականացվում Հ-42 Զառիթափ-Նոր Ազնաբերդ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 14 կմ‚ Տ-1-54, Մ-3 Սիփան-Սպիտակի լեռնանցք մարզային նշանակության ավտոճանապարհի 3.8 կմ հատվածներում։  

Կապալառու կազմակերպությունները հիմնանորոգման շրջանակներում կկատարեն հողային աշխատանքներ, կողնակների հարթեցում և լրացում, եզրաքարերի տեղադրում, ջրահեռացման համակարգերի հիմնանորոգում, մայթերի, անվտանգության տարրերի իրականացում, նշանների, ասֆալտբետոնե ծածկի տեղադրում և գծանշում։ Կվերանորոգվեն նաև Հ-42 Զառիթափ-Նոր Ազնաբերդ հանրապետական նշանակության ավտոճանապարհի վրա գտնվող երկաթբետոնե երկու կամուրջները։    --0—ՄՀ