Երբ առողջապահական համակարգն այլևս չկարողանա պայքարել՝ կգնանք սահմանփակումների

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24News  

Այս ողջ պատմության մեջ մենք ունենք ռազմավարական կարմիր գիծ, այն պահից, երբ տեսնենք, որ մեր առողջապահական համակարգն այելևս չի կարողանում սպասարկել քաղաքացիներին, մենք այլ ելք չենք ունենա, քան վերադառնալ սահմանափակումների ռեժիմին՝ լավ իմանալով, որ դա մեծ հարված է լինելու տնտեսությանը: Այս մասին ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ավելի խիստ սահամանափակումներ կլինեն՝ վիճակը հաղթահաելու համար՝ իմանալով, որ սա մեծ հարված է լինելու տնտեսությանը: Իմ հույսն այն է, որ մենք այնուամենայնիվ կգիտակցենք իրավիճակի լրջությունն ու մեր անհատական վարքագծի փոփոխությունը կլինի այն գործիքը, որով մենք կհաղթահարենք այս համաճարակը»,- ասաց Փաշինյանը։

Փաշինյանը քաղաքացիներին հորդորեց պահպանել հակահամաճարակային կանոնները՝ կրել դիմակ, պահապանել սոցիալական հեռավորություն, ախտահանել և հաճախակի լվանալ ձեռքերը:

 

 --0—ՄՀ