Արտակարգ դրությունն առնվազն մեկ անգամ ևս կերկարաձգենք. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24News 

Մենք հասկանում ենք, որ արտակարգ դրությունն անվերջ երկարացնել չեն կարող։  Այս ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ըստ ամենայնի, եթե ամեն ինչ այսպես գնա, առնվազն հիմա արտակարգ դրությունը կերկարացնենք։ Արտակարգ իրավիճակների մասին օրենսդրությունը կփորձենք կատարելագործել այնպես, որ արտակարգ դրության ռեժիմի վերացման պայմաններում կարողանանք գործիքներ ունենալ արտակարգ իրավիճակների ռեժիմում որոշակի հակահամաճարակային քաղաքականություն վարելու համար», - ասաց վարչապետը։

Փաշինյանը հավելեց, որ արտակարգ դրույթյունն անընդհատ երկարաձգելը բոլոր առումներով խնդիր է, բայց ամեն ինչ տանում է նրան, որ առնվազն մեկ ամսով արտակարգ դրությունը կերկարաձգվի։

--0—ՄՀ