Եկել էին նաև մեր տունը խուզարկեն, քաղաքական հետապնդումն էլ ո՞նց է լինում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24News 

Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանն այն տեսակետին է, որ գույքահարկի բարձրացման մասին օրենքը կարող է Երևանի կենտրոնում անշարժ գույքի վաճառքի կոլապս ստեղծել:

24News-ի հետ զրույցում նա նշեց, որ գույքահարկի համար թանկ հարկեր չվճարելու համար մարդիկ կարող են խուսափել Երևանի կենտրոնում բնակարան ձեռք բերելուց:

Խոսելով այս օրերին իշխանություն-ԲՀԿ տանդեմից՝ Հարությունյանը նշեց, որ համավարակի ու արտակարգ դրության ավարտից հետո բոլորն էլ կտեսնեն ԲՀԿ-ի ուժը: Նա նույնպես այն տեսակետին է, որ ԲՀԿ-ականներն այսօր քաղաքական հետապնդման են ենթարկվում, ու որպես ապացույց նշում հանգամանքը, որ ուժային կառույցների ներկայացուցիչները նաև իրենց բնակարանն են ցանկացել խուզարկել:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ