Իշխանական 88 պատգամավորները «զրո են», եթե մենք կարողացել ենք «ֆռցնել» եվրոպացիներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24News 

Հայաստանում այնքան ընդդիմադիր տղա կա, որ «դրսից տղա բերելու» կարիք չկա։ Այդ մասին 24TV-ի հետ հարցազրույցի ժամանակ նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Ըստ նրա, իշխանության թեզը, որ ՀՀԿ-ն մանիպուլացնում է եվրոպական քաղաքական կուսակցություններին՝ համոզելով նրանց դատապարտել ՍԴ-ի շուրջ տեղի ունեցած վերջին զարգացումները, կեղծ է։

«Եթե մենք կարողանում ենք մանիպուլացնել եվրոպացիներին, ֆռցնել նրանց՝ չունենալով ոչ մի խորհրդարանական լծակ, զրկված լինելով պատվիրակությունների մեջ ներառվելու հնարավորությունից, ուրեմն իրենց 88 պատգամավորները «զրո» են», - ասել է նա։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ