ՀՀ ԶՈՒ 5-րդ զորամիավորումում անցկացվել են հակաօդային պաշտպանության վարժանքներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24News 

․

Հուլիսի  3-ին  5-րդ  զորամիավորման հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների զինծառայողները դաշտային պայմաններում անցկացրել են մասնագիտական վարժանքներ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ստուգվել են հակաօդային պաշտպանության հրամանատարական կետերի անձնակազմերի մասնագիտական գիտելիքները, ըստ իրադրության՝ տրվել են ներմուծականներ: Զինծառայողները ցուցաբերել են բարձր պատրաստվածություն, գերազանց կատարել  առաջադրված խնդիրները:

--0--ԱՀ