25 տարվա կոնյակ՝ Ազնավուրի անունով․ ARARAT Aznavour Signature Blend նախագիծը մեկնարկում է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 12, 24News

Thumbnail

Երևանի կոնյակի գործարանը հայտարարում է ARARAT Charles Aznavour Signature Blend նախագծի մեկնարկի մասին, որը, սկսված 2017 թվականից, Ազնավուրի և միջազգային բրենդի համատեղ աշխատանքի արդյունքն է:

Մեկ ու կես տարվա ընթացքում Ազնավուրի ընտանիքը և մաեստրոն անձամբ անմիջական մասնակցություն են ունեցել ARARAT Charles Aznavour Signature Blend բացառիկ կոնյակի ստեղծման փուլերին՝ սպիրտների ընտրությունից մինչև ձևավորման հաստատումը: 2017 թվականին մաեստրոն  անձամբ այցելել է գործարան: 

ARARAT Charles Aznavour Signature Blend կոնյակի ստեղծման նախագիծը կաջակցի «Ազնավուր» հիմնադրամին, ինչպես նաեւ գալիք սերունդների համար բացառիկ հարթակ կդառնա «Ազնավուր» կենտրոնին, որը կբացվի 2021 թվականին և նախատեսված է ֆրանսիական մշակույթի տարածման ու Հայաստանից, այլ երկրներից սկսնակ արտիստների աջակցման համար:

Նոյեմբերի 17-ին  ԱՐԱՐԱՏ թանգարանում կմեկնարկի «Ազնավուր: Կյանքի պահեր» խորագրով Շառլ Ազնավուրի կողմից արված լուսանկարների բացառիկ ցուցահանդես, որը ավելի վաղ նախատեսվում էր անցկացնել ARARAT-ի փակ միջոցառման ժամանակ: Ցուցահանդեսն անվճար կգործի մայրաքաղաքի բոլոր բնակիչների և հյուրերի համար: 

«Շնորհիվ Շառլ Ազնավուրի և իր ընտանիքի հետ այս բացառիկ համագործակցությանը՝ հնարավորություն ունեցանք մեկ ու կես տարվա ընթացքում ականատես լինել ոգեշնչման, առատաձեռնության, վարպետության եւ սեփական մասնագիտության հանդեպ աներեւակայելի սիրո պատմությանը: Մենք անկեղծորեն հավատում ենք, որ այս նախագիծը կբացահայտի իր մշակութային ժառանգության եւս մեկ եզր», - ասել է ԵԿԳ-ի վաճառքների եւ շուկայավարության տնօրեն Կարին Մադելրիոն:

«ARARAT Charles Aznavour Signature Blend-ը խորհրդանշում է ոչ միայն իմ հոր կարիերայի առանցքային փուլերը, այլեւ այն արժեքները, որոնք նա մարմնավորում է՝ նրբագեղություն, անսահման վարպետություն եւ առատաձեռնություն: Ինձ հաճելի է տեսնել, որ այնպիսի կազմակերպությունը, ինչպիսին է Երեւանի կոնյակի գործարանը, ցանկանում է եւ պատրաստ է աջակցել այն մարդասիրական նախաձեռնություններին, որոնց հավատում է», - «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուր:

Բացառիկ կուպաժը բաղկացած է հազվագյուտ հնագույն սպիրտներից, որոնք արտացոլում են Շառլ Ազնավուրի ստեղծագործական ուղու կարևորագույն պահերը:

1956: Առաջին հաղթանակի նոտաներ

Շառլ Ազնավուրի դեբյուտը Փարիզի Օլիմպիա համերգասրահում

1960: Համաշխարհային փառքի նոտաներ

“Je m'voyais déjà”  երգի ստեղծումը, որի շնորհիվ Շառլ Ազնավուրը հայտնի դարձավ ողջ աշխարհում 

1981: Հավերժական սիրո նոտաներ

“Une vie d'amour” (Հավերժական սեր) դասական հիթի ստեղծումը 

ARARAT Charles Aznavour Signature Blend - ի սպիրտների միջին տարիքը՝ 25 տարի: