Աշխարհում վարակակիրները թիվը 11,7 միլիոն է, ծայրահեղ ծանր վիճակում է 57,885 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 7, 24News

աշխարհ

Հուլիսի 7-ի՝ ժամը 09:30-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 11,746,825 է, որից 540,810-ը մահացել է, 6,741,583-ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 4,406,547 է, որից 57,885 մարդ կամ 1 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

Վարակվածների ու մահերի թվով աշխարհում առաջինն է շարունակում մնալ ԱՄՆ-ն: Երկրում կա 3,040,833 վարակման դեպք, որից 132,979-ը մահացել է, 1,324,947-ը՝ ապաքինվել, ակտիվ վարակակիր է 1,626,071 մարդ:

Աշխարհի երկրների ցանկում հնգյակում փոփոխություն է տեղի ունեցել: Երկրորդում շարունակում է մնալ Բրազիլիան. երկրում կա 1,604,585 վարակակիր: Երրորդում տևական ժամանակ Ռուսաստանի Դաշնությունն էր, սակայն այս պահին ՌԴ-ն ցանկում չորրորդն է. երկրում կա 687,862 վարակակիր: Երրորդում հայտնվել է Հնդկաստանը, վարակվածների ընդհանուր թիվը 720,346 է:

Բրազիլիայում զոհերի թիվը 65,556 է, Հնդկաստանում՝ 20,174, ՌԴ-ում՝ 10,296:

Կորոնավիրուսի վիճակագրական տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:

--00—ԼՄ