ԱՄՆ-ում վարակվածների թիվը հատեց 3 միլիոնը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 7, 24News

կորոնավիրուս

Վարակվածների ու մահերի թվով աշխարհում առաջինն է շարունակում մնալ ԱՄՆ-ն:

Հուլիսի 7-ի՝ ժամը 09:30-ի դրությամբ ավելի քան 331 միլիոն բնակչություն ունեցող երկրում գրանցվել է 3,040,833 վարակման դեպք, որից 132,979-ը մահացել է, 1,324,947-ը՝ ապաքինվել, ակտիվ վարակակիր է 1,626,071 մարդ: Ծայրահե ծանր վիճակում է գտնվում է 15,198 մարդ:

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 11,746,825 է, որից 540,810-ը մահացել է, 6,741,583-ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 4,406,547 է, որից 57,885 մարդ կամ 1 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

Աշխարհում կորոնավիրուսի վիճակագրական տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:

--00—ԼՄ