ՍԴ-ում Քոչարյանի գործով քննությունը տեղի չունեցավ քվորում չլինելու պատճառով

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 7, 24News

սդ

ՀՀ Սահմանադրական դատարանի հուլիսի 7-ին՝ ժամը 11-ին, նախատեսված նիստը չկայացավ քվորում չլինելու պատճառով:

Նշենք, որ հուլիսի 7-ին նախատեսված էր 7 հարցի քննություն, այդ թվում՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դիմումների քննությունը գրավոր ընթացակարգով։

Ավելի վաղ Սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող երկրորդ նախագահի պաշտպանական խումբը դիմել էր Բարձր դատարանին՝ պարզելու Քոչարյանին մեղսագրվող 300.1 հոդվածի (սահմանադրական կարգը տապալելը) Սահմանադրությանը համապատասխան լինելու հարցը: Սակայն ավելի ուշ փաստաբանական խումբը հետ էր վերցրել 1 տարի առաջ ՍԴ ներկայացրած դիմումը, որպեսզի ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը միանա «Բարգավաճ Հայաստանի» նախաձեռնությանը, այն է՝ ԱԺ-ի ընդունած սահմանադրական փոփոխությունների նախագիծը ՍԴ-ում վիճարկելուն: 

--00—ԼՄ