Կորոնավիրուսի երկրորդ ալիքը կշրջանցենք, կամ կհետաձգենք. վրացի պաշտոնյա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 7, 24News  

կորոնավիրուս

«Կորոնավիրուսի երկրորդ ալիքը կդիմավորենք պատրաստված և մեր ստացած փորձով: Դժվար է երաշխիք տալ, բայց եթե լինի երկրորդ ալիք, ապա Վրաստանը կհաղթահարի այն այնպես, ինչպես հաղթահարեց առաջինը, հնարավոր է բնակչությունը ոչ էլ զգա, որ երկրորդ ալիք է սկսվել»,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի Ինֆեկցիոն հիվանդանոցի ղեկավար Թենգիզ Ցերցվաձեն լրագրողների հետ զրույցում: Այս մասին գրել է Aliq.ge-ն։

Նրա խոսքով՝ Առողջապահության նախարարությունը, կառավարությունն ու վարչապետ Գիորգի Գախարիան պատասխան միջոցառումներ են անցկացրել, որ համաճարակը մեծամասշտաբ չլինի, հիմա էլ՝ մշակել են մի շարք կանոնակարգեր, որոնք թույլ չեն տա, որ երկրորդ ալիքը տարածվի:  

   --0—ՄՀ