Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ․ օդի ջերմաստիճանը 3-4 աստիճանով կբարձրանա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 7, 24News  

եղանակ

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտեսիվությունը սպասվում է նորմայից բարձր:

Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:

Հանրապետությում հուլիսի 7-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 8-9-ը, 12-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 10-11-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը  հուլիսի 7-8-ը  կբարձրանա 3-4 աստիճանով: 

եղանակ

Երևանում հուլիսի 7-ի ցերեկը, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 9-12-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ:  

եղանակ

   --0—ՄՀ