Աշոտյանը, Շարմազանովը, Վիգեն Սարգսյանն ինչո՞վ են ինքնամաքրվել. Ալեն Սիմոնյան

Հանրապետական կուսակցությունը պետք է ձայն սչտանա ընտրություններին: Այդ կարծիքին է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը: 24News-ի հետ զրույցում Սիմոնյանը շեշտեց, որ չի հավատում, թե ՀՀԿ-ն 6 ամսվա ընթացքում հասցրել է փոխվել, ինքնամաքրվել։

«Ուզում եմ հասկանալ՝ պարոն Աշոտյանը, Շարմազանովը, Վիգեն Սարգսյանը, Արփինե Հովհաննիսյանն ինչո՞վ են ինքնամաքրվել: Այն փաստաբանությունը, որ իրենք արել են, արդյո՞ք դա ինչ-որ ձևով մաքրվել է նշանակում: Ի վերջո, եկեք չմոռանանք, որ Սերժ Սարգսյանը նրանց կուսակցության ղեկավարն է, չի ուզում հեռանալ և նրանք ներկայացնում են Սերժ Սարգսյանին»,- ասել է պատգամավորը:

Սիմոնյանը հավելել է նաև, որ  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի ձգտելու 80, 85, 90 տոկոս ձայն հավաքել, այլ ձգտելու է, որպեսզի ՀՀԿ-ն հեռանա:

Զրույցի մանրամասները՝ տեսանյութում։