Գործող մանկապարտեզների աշխատակիցները կստանան հավելավճարներ, մյուսները կվճարվեն 100 %-ով

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 7, 24News

1

Գործող մանկապարտեզների աշխատակիցները կստանան հավելավճարներ, մյուսները կվճարվեն 100 %-ով: Այդ մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը:

Երևանի համայնքապատկան մանկապարտեզների բոլոր աշխատակիցները, այդ թվում՝ նրանք, ոովքեր այժմ հարկադիր պարապուրդի մեջ են, կստանան իրենց աշխատավարձերը՝ առնվազն 100%-ով։

Այն աշխատակիցները (շուրջ 600 հոգի), որոնք այս օրերին ներգրավված են հերթապահ մանկապարտեզների աշխատանքների մեջ, քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ, կստանան հավելավճարներ:

--00—ԼՄ