Ոստիկանապետի հանձնարարությամբ՝ իր 2 տեղակալի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 7, 24News 

հասարակական

Ոստիկանության պաշտոնական կայքը հաղորդագրություն է տարածել, անդրադառնալով զանգվածային լրատվության միջոցներից մեկում «Կոռուպցիոն բացահայտումներ ոստիկանությունում, որոնք գաղտնի են պահվում» վերտառությամբ հոդվածին։

Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հանձնարարությամբ հրապարակման հիման վրա ոստիկանության շտաբում նշանակվել է ծառայողական քննություն:

Խոսքը վերաբերում է ոստիկանության երկու տեղակալներին՝ Հայկ Մհրյանին և Արթուր Մարտիրոսյանին:

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս