ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 7, 24News
Զգալի փոփոխություններ են եղել աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թվով առաջատար երկրների ցանկում: Այսպես, Իտալիան դուրս Է մնացել առաջին տասնյակից, իսկ նրա տեղն զբաղեցրել Է Իրանը: Եվրոպայի երկրների թվում այնտեղ մնացել են միայն Մեծ Բրիտանիան (7-րդ հորիզոնական) և Իսպանիան (9-րդ տեղ)։ Այս մասին գրել է ТАСС-ը։
ԱՄՆ-ում, որն աշխարհում առաջատարն Է, վարակվածների ընդհանուր թիվը մոտենում Է արդեն 3 միլիոնի (ավելի քան 2,9 միլիոն մարդ), ավելի քան 130 հազարը կորոնավիրուսի հետևանքով մահացել է։
Ընդ որում երրորդ տեղն զբաղեցնող Հնդկաստանում վարակակիրների քանակն արդեն գերազանցել Է 700 հազարը, իսկ մահերի թիվը՝ 20 հազարը:
Ընդամենը մոլորակի վրա համավարակի ընթացքում կորոնավիրուսով վարակվել Է ավելի քան 11,6 միլիոն մարդ, շուրջ 538 հազարը մահացել է։
--0—ՄՀ