Իմ որդին ծառայում է, ինչպես ցանկացած ուրիշը. Դավիթ Տոնոյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 12, 24News

Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի որդին ծառայում է ցանկացած այլ զինվորի նման։ Այդ մասին նախարարի պաշտոնակատարն ասաց այսօր՝ նոյեմբերի 12-ին, հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Նա ծառայում է ցանկացած այլ զինծառայողի պես։ Հիմա ուսումնական կենտրոնում է։ Կստանա հրամանատարի որակավորում և կվերադառնա շարքեր»,- ասաց նա։

Տոնոյանը նշեց, որ որդին ի սկզբանե էլ բանակ է զորակոչվել՝ ինչպես նրա բոլոր հասակակից տղաները։