ԱԱԾ-ն ընտրակաշառքի գործով կալանավորել է ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 7, 24News 

հասարակական

ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանը կալանավորվել է ընտրակաշառքի գործով։ Այս մասին 24News-ին հայտնեց ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Արթուր Գևորգյանը։

Հիշեցնենք, որ այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին, սակայն նա չի ընդունում մեղադրանքը։

--0--ԿԿ