Արաբկիրում առեւանգել են «Ագբա Լիզինգ» ՓԲԸ-ի 44-ամյա տնօրենի Tօyօta Camry մեքենան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 12, 24News

Thumbnail

Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի 10-ին Արաբկիր վարչական շրջանում տեղի ունեցած ավտոմեքենայի առեւանգման փաստով։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, նոյեմբերի 11-ին, Արաբկիրի ոստիկանություն է դիմել Արաբկիր 19-րդ փողոցի բնակիչ՝ 44-ամյա Արսեն Բազիկյանը եւ հայտնել, որ նոյեմբերի 10-ին, ժամը 21։00-ից մինչեւ նոյեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք իրենց շենքի բակից փախցրել են կայանված վիճակում գտնվող Tօyօta Camry մակնիշի 705 ՏԼ 01 համարանիշի ավտոմեքենան։

Աղբյուրի տեղեկություններով՝ մինչեւ այս պահը Արաբկիրի ոստիկանները չեն հայտնաբերել ավտոմեքենան, իսկ այն պատկանում է «Ագբա Լիզինգ» ՓԲԸ-ին, իսկ Ա. Բազիկյանն էլ նշված ՓԲԸ-ի տնօրենն է։