Հեղափոխությունից հետո մեկ անգամ չէ եկեղեցու դեմ շարժում սկսվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 7, 24News 

«Հեղափոխությունից հետո մեկ անգամ չէ եկեղեցու դեմ շարժում սկսվել։ Չգիտեմ՝ որքանով է սա սևեռուն գաղափար, բայց կարող ենք հիշել այսպիսի խոսակցություների պարբերաբար սրացումները (խմբ.՝ նոր իշխանությունները հարվածում են ազգային արժեքներին)»- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է կրթության փորձագետ, ԱԺ նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը։

«Ընդհանրապես որոշ մարդկանց մոտ ազգային բառը ցնցում է առաջացնում։ Երբ խոսվում է դրա մասին, այնքան քիչ եմ հանդիպում մեր ինքնության, ազգային արժեքների մասին մեր իշխանության կողմից համոզված ասելիքի։ Վախենում եմ ասել, որ միտում կա, բայց նորից եմ ասում՝ այս առարկայի (խմբ.՝ «Հայ եկեղեցու պատմություն) դասավանդել-չդասավանդելը  պետական չափորոշիչը չի կարող որոշել։ Այդ  առարկան պաշտպանված է օրենքով»,- ասել է Բախշյանը։ 

Նրա խոսքով՝ հանրակրթության մասին օրենքում ասվում է, որ հայ եկեղեցին մասնակցում է հայ զավակների հոգևոր կրթությանը: 

«Օրենքն ասում է՝ պետական չափորոշիչը օրենքին ստորադաս փաստաթուղթ է։ Մինչև օրենքում փոփոխություն չլինի, պետական չափորոշիչը չի կարող վերցնել ու հանել այն։ Ես այդպես եմ կարծում։
Այսինքն՝ օրենքում պետք է արվի փոփոխությունը, հետո չափորոշիչով սահմանվի այն, ինչ-որ կա»,- նկատել է Բախշյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս