Խոշոր ավտովթար Զովունի գյուղի հուշարձանի մոտ Opel Combo-ն բախվել է Opel Vectra-ին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 7, 24News 

․

Այսօր՝ հուլիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com կայքը։ Ժամը 20:40-ի սահմաններում Opel Combo մակնիշի ավտոմեքենայի վարորդը Եղվարդ-Երևան ավտոճանապարհի Զովունի գյուղի վարչական տարածքում՝ հուշարձանի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել կայանված Opel Vectra մակնիշի ավտոմեքենային:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները: Դեպքի վայր են ժամանել ՃՈ ծառայողներն ու հետաքննիչները:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:

--0--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս