Դանակահարություն` Երևանում. ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտը տեղափոխվել է հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 7, 24News 

դանակահարությանդեպք

Այսօր՝ հուլիսի 7-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com` մանրամասնելով, որ ժամը 16:45-ի սահմաններում «Մուրացան» բժշկական կենտրոն Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 55 խումբը բուժօգնության է տեղափոխել մի երեխայի՝ «կրծքավանդակի ձախ կեսի հետին և ստորին կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ:

Նշված բժշկական կենտրոն է մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության և անչափահասների գործերով բաժանմունքների պետերի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ, 17-ամյա Մ.Ա.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Մոլդովական փողոցից:

Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում վիրավորին, Նոր Նորքի ոստիկանները պարզել են, որ ժամը 16:00-ի սահմաններում վիճաբանություն է տեղի ունեցել Մ. Ա.-ի և ևս մեկ անձի միջև, ով իր մոտ եղած դանակով հարվածել է Մ. Ա.-ի թիկունքին:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ դանակահարողի անձը պարզելու և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Կայքի փոխանցմամբ՝ Մ. Ա.-ն սովորում է Երևանի ավագ դպրոցներից մեկի 12-րդ դասարանում:

--0--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս