Երևանում ասֆալտապատումն արվում է գիշերը երթևեկությանը քիչ խոչընդոտելու համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 8, 24News

1

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան էջում մայրաքաղաքի ասֆալտապատումից լուսանկարներ է հրապարակել և կից գրառում արել. «Մաշտոցի պողոտա։ Ասֆալտապատման ծավալուն աշխատանքներն արվում են գիշերը՝ երթևեկությանը հնարավորինս քիչ խոչընդոտելու համար։

Ինչպես կասեր Լևոն Զաքարյանը՝ վենետիկցի գոնդոլյերները շփոթմունքի մեջ են»։

1
1

--00—ԼՄ