Պաշտպանության փոխնախարարը կորոնավիրուսով է վարակվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 8, 24News 

ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը կորոնավիրուսով է վարակվել։ Այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նիստում ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Այսօր պետք է լիներ պաշտպանության փոխնախարարը, Գաբրիել Բալայանը։ Հիվանդ է, առողջություն մաղթենք մեր գործընկերոջը։  Էս հիվանդությունը բոլորիս դուռը ծեծում է»,- ասաց Քոչարյանը։

 --0—ՄՀ