Ողբերգական վթար՝ Արմավիրում. «Mercedes»-ը գլխիվայր հայտնվել է ձորում, կա 2 զոհ, 1 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 8, 24News

վթար

Հուլիսի 8-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 05:00-ի սահմանում Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում՝ Գրիբոյեդով գյուղի վարչական տարածքում, բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ, 57-ամյա Արթուր Հարությունյանի վարած «Mercedes» մակնիշի և 40-ամյա Ռազմիկ Գալստյանի վարած «ВАЗ 2106» մակնիշի ավտոմեքենաները: Այդ մասին հայտնում է  shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի՝ բախման հետևանքով «Mercedes»-ը դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ գլխիվայր հայտնվել ձորակում:

1

Վթարի հետևանքով «Mercedes»-ի վարորդ Ռ. Գալստյանը, ուղևոր՝ Արմավիրի մարզի բնակիչ, 55-ամյա Արմենուհի Գևորգյանը, մահացել են, իսկ մյուս ուղևոր՝ Արմավիրի մարզի բնակիչ, 54-ամյա Սոֆիկ Գալստյանը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն:

Դեպքի փաստով ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

--00—ԼՄ