Հայաստանում կորոնավիրուսի 535 նոր դեպք է հաստատվել․ ապաքինվել է 520 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 8, 24News  

կորոնավիրուս

Հայաստանում հուլիսի 8-ի դրությամբ կորոնավիրուսի 535 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 29 հազար 820 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 520 մարդ, շարունակում է բուժվել 11 հազար 708 -ը:

Երկրում հիվանդության բռնկումից ի վեր ընդհանուր առմամբ ապաքինվել է 17 հազար  427 մարդ։

Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 18 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 521 է ։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 164-ի։

Ընդհանուր առմամբ թեստավորվել է 127 հազար 171 քաղաքացի:  --0—ՄՀ