Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 նոր դեպք, ապաքինվել է ևս երեք մարդ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 8, 24News 

կորոնավիրուս

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 նոր դեպք: Այս մասին 1TV.ge-ի հաղորդմամբ՝ հայտնել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքը։

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 963 դեպք: Ապաքինվել է ևս երեք պացիենտ և ապաքինվածների թիվը կազմում է 841: Արտասահմանից բուժման  նպատակով Վրաստան է տեղափոխվել երեք քաղաքացի։ Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 15 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում է մնում 3903 մարդ, իսկ հիվանդանոցներում հսկողության տակ 202 մարդ:

--0—ՄՀ