«Զվարթնոց» օդանավակայանի ավիավառելիքի պահեստների մոտ 3000 քմ խոտածածկույթ է այրվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 8, 24News

հրդ

Հուլիսի 7-ին՝ ժամը 22։18-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանի ավիավառելիքի պահեստների մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել «Զվարթնոց» օդանավակայանի հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։52-ին, մարվել՝ 22։54-ին։

Օդանավակայանի տարածքում այրվել է 3000 քմ խոտածածկ տարածք, հրդեհը տարածվել է օդանավակայանի տարածքից դուրս․ անհրաժեշտ է օգնություն։

Օգնության է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։00-ին, մարվել՝ 23։29-ին։ Այրվել է մոտ 12 հա խոտածածկույթ։

--00—ԼՄ