Հուլիսի 9-13-ին կլինեն ամպրոպային բնույթի անձրևներ. ի՞նչ է խորհուրդ տալիս Սուրենյանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 8, 24News

անձրև

Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սև ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 9-13-ին, հատկապես երեկոյան ժամերին, հանրապետության առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, տեղ-տեղ կարկուտ, ամպրոպների ժամանակ հնարավոր են ուժեղ քամիներ, պոռթկումները մինչև 25-30 մ/վրկ։

Ազգաբնակչությանը խորհուրդ ենք տալիս ամպրոպի ժամանակ խուսափել բացօթյա տարածքներում գտնվելուց»։

--00—ԼՄ