Վարազդատ Կարապետյանն ԱԺ արտահերթին կմասնակցի «Իմ քայլը» դաշինքով

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 12, 24News

Thumbnail

Վարչապետի խորհրդական Վարազդատ Կարապետյանն ԱԺ արտահերթ ընտրությանը կկառաջադրվի «Իմ քայլը» դաշինքի ցուցակով։ Այդ մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում, որտեղ, մասնավորապես, ասված է,

«Սիրելի ընկերներ, 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով առաջադրում եմ իմ թեկնածությունը «Իմ քայլը» դաշինքի կողմից Գեղարքունիքի մարզում որպես ռեյտինգային թեկնածու։

Ովքեր ցանկանում են օգնել ու աջակցել ինձ, խնդրում եմ առանձին նամակ գրել։

Շնորհակալ եմ բոլորիդ՝ աջակցության համար»։