ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 8, 24News
Հայկական բնապահպանական ճակատը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից նշելով, որ Ստեփանավանում թթվային դրենաժի աղետ է։
«Ահա, թե ինչից են փրկվել Ամուլսարը, Ջերմուկն ու Վայոց ձորի ու Սյունիքի մարզերը։ Այս լուսանկարները տիպիկ թթվային դրենաժի մասին են, ահազանգը հնչեցրել է Ստեփանավանի խոշորացված համայնքապետարանը։ Էկոլոգիական հանցագործություն էր Ստեփանավանի նման հրաշք տարածաշրջանում հանքի շահագործման թույլտվություն տալը առաջին հերթին, օֆշորային անհայտ ընկերության կողմից բացահանքի շահագործումը ու 2015 թ․ից հանքը լքելը»,- նշված է ֆեյսբուքյան էջում։
Թվվային դրենաժի խնդրի մասին ընդհանուր տեղեկությունները կարադացե՛ք այստեղ՝ http://www.armecofront.net/lrahos/acid-mine-drainage/:
--00—ԼՄ