Փարիզում Կոսովոյի ղեկավարը և Պուտինը գաղտնի խոսակցություն են ունեցել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 12, 24News

Thumbnail

Փարիզում տեղի ունեցած առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակի ավարտին նվիրված միջոցառման կուլուարներում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության առաջնորդ Հաշիմ Թաչին խոսել են միմյանց հետ։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Լենտա.ռու»-ն, թվիթերում գրել է Հաշիմ Թաչին։

«Փարիզում ես հանդիպել եմ նախագահ Պուտինի հետ, մենք առանձնահատուկ ուշադրություն ենք դարձրել Կոսովոյի և Սերբիայի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ բազմակողմ և պարտադիր համաձայնագրի համար»,- ասել է նա։

Թաչիի հաղորդմամբ Պուտինը հայտարարել է, որ կսատարի երկրների միջև խաղաղ համաձայնագրին, եթե այդպիսին լինի։