Սև ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ ՀՀ-ում հնարավոր են ուժեղ քամիներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 8, 24News 

քամի

Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն»-ի փոխանցմամբ Սև ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, հուլիսի 9-13-ին՝ հատկապես երեկոյան ժամերին, հանրապետության առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, տեղ-տեղ՝ կարկուտ։

Ամպրոպների ժամանակ հնարավոր են ուժեղ քամիներ, պոռթկումները մինչև 25-30մ/վրկ։

Ազգաբնակչությանը խորհուրդ է տրվում ամպրոպի ժամանակ խուսափել բացօդյա տարածքներում գտնվելուց։

 --0—ՄՀ