ԿԸՀ-ն մերժեց ԼՀԿ-ի դիմումը. Արման Բաբաջանյանը մանդատից չզրկվեց

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 8, 24News

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը մերժեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի դիմումը, համաձայն որի՝ պահանջվում էր վերականգնել խմբակցության մանդատների թիվը, որը Արման Բաբաջանյանի՝ անկախ պատգամավոր դառնալուց հետո 1-ով պակասել էր: Այս պահին ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն ունի 17 մանդատ:

ԿԸՀ-ի մերժման հիմքում այն հիմնավորումն է, որ մանդատի տրամադրումը խմբակցությանը տեղի է ունենում այն դեպքում, երբ կա թափուր մանդատ: Այս պարագայում Արման Բաբաջանյանը չի հրաժարվել մանդատից, հետևաբար ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանի դիմումը չի կարող ընդունվել:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս